Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում պահանջել է, որ Կիևը փոխանցի Դոնեցկի լիակատար վերահսկողությունը՝ որպես ՈՒկրաինայում պատերազմի դադարեցման նախապայման՝ հայտնում է The Washington Post-ը։ Ըստ հրապարակման, Պուտինի ուշադրության կենտրոնացումը Դոնեցկի վրա վկայում է, որ նա չի հրաժարվել նախկին պահանջներից, որոնք հանգեցրել էին հակամարտության փակուղային վիճակին՝ չնայած գործարքի հնարավորության վերաբերյալ Թրամփի լավատեսությանը։               
 

Վոլգոգրադի օդանավակայանը վերանվանվեց «Ստալինգրադ»

Վոլգոգրադի օդանավակայանը վերանվանվեց  «Ստալինգրադ»
01.05.2025 | 16:33

Պուտինն այսօր վերանվանեց Վոլգոգրադի օդանավակայանը, այսուհետ այն կկրի «Ստալինգրադ» անվանումը: Հիանալի և արդարացի որոշում:

Սակայն փոփոխությունը չի ազդի օդանավակայանի միջազգային անվանման վրա, այսինքն, պաշտոնական անվանումը, ինչպես և իրավական բաղադրիչը, կմնան նույնը, փաստորեն, կփոխվեն միայն օդանավակայանի շենքի ցուցանակները:

Հիմա հարց. եթե ճիշտ բան ես անում, ինչու՞ ճիշտդ մինչև վերջ չես տանում:

Արևմուտքի՞ց ես ամաչում, որ Ստալինի ռեաբիլիտացիայի գործընթաց ես սկսում, էլ չեմ խոսում այն մասին, որ «Վոլգոգրադ» քաղաք նորմալ երկրում պիտի գոյություն չունենար, գոնե 2020 թվականից՝ Հաղթանակի 75-ամյակից հետո:

Պուտինի այսօրվա հրամանագիրը, որն իր էությամբ քոչարյանական կոմպլեմենտարիզմի և սարգսյանական «և/և»-ի վառ դրսևորում է, փաշինյան նիկոլի, Ղազախստանի լեզվի պարեկների (որոնք Ղազախստանի ռուսներին բռնանում են ռուսերեն խոսելու համար), այլ տականքի գոյության փայլուն ապացույց է:

Եթե մեծ տերության առաջնորդն աշխատում է կիսատ-պռատ, բանդերական է կոտորում՝ միաժամանակ համարելով դրանց «եղբայրական» ժողովուրդ, ատում է արևմտյան գրանտակերներին, բայց մայիսի 9-ին սրբապիղծ փաշինյան նիկոլին հրավիրում իր սրբավայր, մեր և իր վիճակն այսպիսին է լինելու (այսինքն, դեռ երկար կմնան փաշինյան նիկոլը, Ալիև ու Տոկաև էֆենդիները, երկար կտևեն բանդերականների ու նրանց վերադասների կապիկությունները):

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2996

Մեկնաբանություններ